«Բարսայում» ինձ չէին գնահատում. դրա համար էլ տեղափոխվեցի «Ռեալ». Ֆիգու


20:31 , 25 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն իսպանական մամուլին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է ժամանակին կատալոնյան ակումբից տեղափոխվել Մադրիդ:

«Եթե դու գոհ չես, և կա այլ ակումբ, որը հետաքրքրված է քո ծառայություններով և պատրաստ է գնել տրանսֆերդ, ապա դու ազատ ես: Ես այդ ժամանակ գոհ չէի իմ նկատմամբ «Բարսայի» վերաբերմունքից, քանի որ ինձ ըստ արժանվույն չէի գնահատում: «Ռեալ» տեղափոխվելու հնարավորություն ունեի և երկար չմտածեցի»,-հայտարարել է Ֆիգուն: