Հնդիկ մահարաջայի դուստրը պետությունից դատական կարգով հետ է վերցրել իրեն պատկանող պալատը


20:11 , 25 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հնդիկ նախկին մահարաջայի դուստրը պետությունից դատական կարգով հետ է վերցրել իրեն պատկանող պալատը, որի չափերը քառակի գերազանցում են բրիտանացի միապետների Բուքինգհեմյան պալատը, հայտնում է BBC-ն: 

Այդ գործով հետաքննությունը շարունակվում է 21 տարի: Հուլիսին Ֆարիդկոտ դքսության մահարաջայի ժառանգին հաջողվել էր հետ ստանալ ավելի քան 4 մլրդ դոլարը՝ ապացուցելով, որ 1989թ. թագավորի մահից հետո հրապարակված կտակը, որով ինքը զրկվում էր ժառանգությունից, կեղծված է եղել: