17:49 , 25 հոկտեմբեր, 2013
Footsport.am-ը գրում է.
Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ, կիսածանր քաշային, 29-ամյա Կարո Մուրադը, ով արհեստավարժ ռինգում իր բոլոր մենամարտերն անցկացրել է Եվրոպայում, նոյեմբերի 26-ին առաջին անգամ կմենամարտի ԱՄՆ-ում: IBF տարբերակով չեմպիոնական գոտու համար նա կմենամարտի աշխարհի չեմպիոն, ամերիկացի 48-ամյա Բերնարդ Հոփկինսի հետ: Առաջիկա մրցամարտը պետք է կայանար ավելի վաղ, սակայն այն հետաձգվեց, քանի որ Մուրադին ԱՄՆ մուտքի թույլտվություն չէր տրամադրվել: Կարո Մուրադն արհեստավարժ ռինգում կրել է ընդամենը մեկ պարտություն`2010- ին պարտվելով իռլանդացի Նաթան Քլևերին, հաղթել է 25 մարտում, որոնցից 15-ը` ժամկետից շուտ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ