17:06 , 25 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Թուրքիայում «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին, կուսակցական ժողովի ժամանակ խոսելով կառավարության կողմից ներկայացված «ժողովրդավարացման փաթեթով» նախատեսված շրջանների քրդերեն անվանափոխումների մասին, բավականին խիստ գնահատականներ է տվել:
Թուրքիայում հայտնի հայ լրագրող Հայկո Բաղդատը թուրքական «Թարաֆ» թերթում հրապարակված իր հոդվածում Բահչելիի ելույթն այլատյացություն է որակել:
Բաղդատը հոդվածում գրում է, որ քաղաքական հակառակորդների ազգային պատկանելությունը թիրախավորելը Թուրքիայում նորաձևության պես մի բան է դարձել:
Ըստ Բաղդատի՝ Բահչելիի խոսքերից հետո պարզ է դառնում հետևյալը.
«Այս երկիրը թուրքերինն է: Թուրքերը այս տարածքները գրավելուց հետո պարտավոր էին ջնջել, վերացնել անցյալից մնացած բոլոր հետքերը: Այս տարածքներում ապրող ժողովուրդների` իրենց զավակներին սեփական մշակույթին, լեզվին բնորոշ անուններ տալը, բնակության վայրերը իրենց հին անունով կոչելը համարվում է անջատողականություն:
Յուրաքանչյուր մարդ, ում գործունեությունը չի համապատասխանում ավանդականպետական քաղաքակությանը, համարվում է դավաճան, և դա ընդգծելու համար նրան քրդական, հայկական կամ հրեական ծագում ունենալու մեջ մեղադրանքներ հնչեցնելը շատ սովորական է: Քանի որ այս երկրում թուրքական ինքնությանը չհնազանդվելով` սեփականմշակույթը պահպանել ցանկացող յուրաքանչյուր ոք թիրախի տակ է հայտնվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ