16:54 , 25 հոկտեմբեր, 2013
168.am-ը գրում է.
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքում այսօր գրանցվել են մի շարք ահաբեկչություններ, որոնց զոհ է գնացել 11 մարդ: Բացի այդ, վիրավորվել է 25 մարդ: Այս մասին հայտնել են Իրաքի իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Բաղդադից հարավ ընկած Էլ-Յուսուֆիա քաղաքի շուկայում գրանցվել է ուժգին պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել է 15 մարդ: Բաղդադից 60 կիլոմետր հեռավորության վրա ընկած Բաակուբա քաղաքում, որը հանդիսանում է Դիյալա նահանգի վարչական կենտրոն, տեղի է ունեցել մի քանի պայթյուն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ