15 հայտնի ապրանքանիշ, որոնցում գաղտնի պատկերներ են թաքնված


17:00 , 25 հոկտեմբեր, 2013

Դուք ամեն օր հարյուրավոր ապրանքանիշներ ենք տեսնում, սակայն երբևէ կանգ առնում եք` դրանց քողարկված իմաստները  ուսումնասիրելու:  Այս հոդվածով մենք ձեզ հնարավորություն ենք ընձեռում ծանոթանալ ապրանքանիշների գաղտնի իմաստներին: Դրանց մի մասն ավելի հայտնի են, քան մյուսները, սակայն դրանք բոլորն էլ օժտված են որոշակի գաղտնի իմաստով:

 1  Ֆեդեքս

Fed Ex

Սա ամենահայտնի ապրանքանիշներից մեկն է: Եթե դեռ գլխի չեք ընկել, թե որն է գաղտնիքը, ապա շտապենք բացահայտել այն: Պարզապես նայեք «E» և «x» տառերի միջև ընկած տարածությանը: Սպիտակ տարածքում նշմարվում է սլաք, որը խորհրդանշում է արագություն և դիպուկություն:  

 2  «NBC»

Логотипы компаний и их скрытый смысл

Ահա մի այլ հայտնի ապրանքանիշ: 50-անց մարդիկ «NBC»-ն ասոցացնում են սիիրամարգի հետ: Այն բանից հետո, ինչ նրանք փոփոխեցին իրենց ապրանքանիշն, նոր ապրանքանիշն ավելի քիչ էին նմանեցնում սիրամարգի:  

 3  Գուդվիլ


Երբևէ նկատել եք, որ այս ապրանքանիշյի «goodwill» բառի «g» տառը և վերևում պատկերված ժպտացող դեմքը որքան նման են իրար:  

 4  Բասկին Ռոբինս


«Բասկին Ռոբինս» պաղպաղակի կետը հայտնի է իր 31 համերով (ենթադրվում է, որ 31 թիվը պատահական չի ընտրվել, այլ ամսվա յուրաքանչյուր օրը այցելուներին նոր համի պաղպաղակ մատուցելու համար): Եթե ուշադիր ուսումնասիրեք ապրանքանիշն, կտեսնեք, որ 31 թիվն այնտեղ պատկերված է վարդագույնով:  

 5  ԷԴ


«Էլեկտրո Դոմեստիկի» իտալական էլեկտրականության կազմակերպությունը իր ապրանքանիշյում օգտագործել Ջիանի Բորտոլոտոյի նախագծած դիզայնը:   

 6  Կարֆուր


Միջազգային ֆրանսիական հիպերմարկետների ցանցի անունը թարգմանաբար նշանակում է «հատում»: Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ մեծատառ «C»-ն երկու հակադիր ուղղություններով սլաքներից վրա է պատկերված: Ինչ խոսք, անվանմանը համահունչ ապրանքանիշ է ընտրվել:   

 7  Մամոնտ


Կալիֆորնիայում գտնվող դահուկային հանգստի հհամար նախատեսված այս վայրի ապրանքանիշն ոչ միայն մեծատառ «M»-ին է նման, այլև հիշեցնում է մամոնտ, սար և դահուկով սառույցի վրա թողած հետքեր:  

 8  Պիտսբուրգի կենդանաբանական այգին


Այս ապրանքանիշյի սպիտակ տարածությունում հեշտությամբ կարելի է նշմարել իրար նայող կապիկի ու առյուծի մռութներ: Ուշադիր նայելու դեպքում ապրանքանիշյում ևս մի գաղտնի պատկեր կարելի է հայտնաբերել, սակայն փորձե՛ք ինքներդ գտնել այդ մեկը:

 9  «Սան Մայքրոսիստեմս»


Մինչև 2010 թ. «Sun» համակարգչային ընկերությունը ներկայանում էր այս ապրանքանիշյով: Ապրանքանիշյի դիզայները Վաուգհան Փրեթն է: Ցանկացած անկյունից կարելի է կարդալ «sun» բառը:

 10  Ատլանտայի բազեներ


Դժվար չէ այս ապրանքանիշյի մեջ նշմարել բազեյի, սակայն ուշադրություն դարձրեք, որ Բազեն անգլերեն F տառի պատկերով է:

 11  LG

LG
LG-ի ապրանքանիշն ուղղակի ցնցող է: Միայն մի փոքր թեքում ես այն դեպի աջ և ապա «քիթը» բարձրացնում: Հարավային կորեացիներն ուղղակի զիլ են:  

 12  «Ամազոն»

Логотипы компаний и их скрытый смысл


Սա հիանալի ապրանքանիշ է: Այնտեղ ոչ միայն ժպտացող բերան է պատկերված, այլև սլաք, որը սկսում է a-ից (անգլերեն այբուբենի առաջին տառից) և ավարատվում z-ով (անգլերեն այբուբենի վերջին տառով): Սա խորհրդանշում է, որ «Ամազոն» էլեկտրոնային գրախանութում կա ամեն ինչ:  

 13  Միլուոքի Բրյուերս


Սպորտային թիմի այս ապրանքանիշն մի փոքր դժվար կլինի նրանց համար, ովքեր բեյսբոլ չեն դիտում: Ուշադրությու՛ն դարձրեք, որ ապրանքանիշյի ձեռնոցը կազմված է անգլերեն «b» և «m» տառերից, որոնք էլ թիմի անվան առաջին տառերն են:   

 14  «Հուսանք Աֆրիկայի երեխաների համար» նախաձեռնություն


Այս ոչ առևտրային կազմակերպությունը իր ապրանքանիշյում պատկերել է Աֆրիկայի քարտեզը: Աֆրիկայի մայրցամաքը ներկայացված է սպիտակ գույնով: Պատկերում այն ասես բաժանի երեխային իրեն խնամողից:  

 15  Տոբլերոն


Քաղցրավենիքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները հաճախ են իրենց ապրանքանիշներում գաղտնի պատկերներ ներառում: Առաջին հայացքից դժվար կլինի նշմարել այս ապրանքանիշյի գաղտնի իմաստը: Ուստի մի հուշում. «Տոբլերոնն» արտադրվել է Շվեյցարիայի Բեռն քաղաքում, որը հաճախ է ասոցացվում արջերի հետ: Այժմ ուշադիր նայեք ապրանքանիշյում պատկերված Մատերհորն սարին: Ի՞նչ եք տեսնում այնտեղ: