Ալինա Մարտիրոսյանը` ընտրյալ ունենալու և առաջիկայում ամուսնանալու մասին


16:29 , 25 հոկտեմբեր, 2013

Esem.am-ը գրում է.

Ի՞նչ են խոսում.  «Տնփեսա» սիթքոմում նկարահանվող Ալինա Մարտիրոսյանը պատրաստվում է ամուսնանալ:

Իրականում. վերջին շրջանում ESem.am-ի հետաքրքրասեր ընթերցողներից պարբերաբար նամակներ ենք ստանում, ովքեր ցանկանում են ճշտել սերիալային դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի ամուսնության մասին շրջանառվող լուրերը: Ընտրյալ ունենալու և առաջիկայում ամուսնանալու մասին խոսեցինք Ալինայի հետ, ով ի պատասխան մեր հարցին ասաց. «Իհարկե, ոչ: Չկա նման բան»:

 Ըստ նրա` եթե իր կյանքում նման փոփոխություն լինի, անպայման կխոսի այդ մասին, իսկ առայժմ լռում է, որովհետև նույնիսկ թեկնածու չունի: «Իհարկե, շատ կցանկանայի ամուսնանալ, ուղղակի չկա մեկը, ում ես կարողանամ սիրել ու նա համարվի իմ «գլխի տղամարդը»,-ESem.am-ին ասաց դերասանուհին և նշեց, թե ինչպիսին պետք է լինի իր կյանքի տղամարդը,- ինքս շատ ուժեղ մարդ եմ, լիդեր եմ: Կողքիս տղամարդը պետք է այնքան ուժեղ լինի, որ ես ինձ թույլ զգամ: Այսինքն` ինքը լինի իմ «գլխի» ղեկավարը. այդպիսի մարդու դեռևս չեմ կարողանում գտնել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ