16:02 , 25 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Եվրասիական տնտեսական միությունում որոշվել է հրաժարվել գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը երեկ ուշ երեկոյան ավարտված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթնաժողովի արդյունքներով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Եղել է քննարկում՝ պե՞տք են, օրինակ, գլխավոր քարտուղար կամ մշտական ներկայացուցիչների կոմիտե: Որոշել ենք, որ պետք չէ ծանրացնել կառույցը, հրաժարվել ենք այդ առաջարկներից»,- ասել է նա:
Շուվալովի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծման և գործունեության մասին պատրաստվող պայմանագիրը պետք է ուժի մեջ մտնի 2015-ի հունվարի 1-ից: Այն կազմված կլինի երկու՝ հիմնադիր և տնտեսական մասերից: