15:44 , 25 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Չինացի տղամարդը, ում դուր չի եկել քթի վիրահատությունից հետո ստացված արդյունքը, այն աստիճան է վրդովվել, որ դանակով սպանել է հիվանդանոցի վիրահատական բաժանմունքի վարիչին:
Ինչպես հայտնում է չինական Սինխուա գործակալությունը՝ դեպքը տեղի է ունեցել չինական Բենլին քաղաքում: 33-ամյա տղամարդը եկել է հիվանդանոց և փնտրել այն բժշկին, ով վիրահատել էր իր քիթը: Սակայն վերջինս հիվանդանոցում չգտնելով՝ տղամարդը հանել է դանակը և մահացու վնասվածքներ հասցրել հիվանդանոցի վիրահատական բաժանմունքի վարիչին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ