15:38 , 25 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: