Վատ եմ զգում կատարվածի համար, երբևէ որդիներս չեն առնչվել որևէ միջադեպի. Յուրի Վարդանյան


14:40 , 25 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը՝ որպես հայր և պաշտոնակատար, չի պատրաստվում որևէ կերպ միջամտել Իրան–Հայաստան սահմանին թմրանյութ պահելու կասկածանքովձերբակալված, ապա կալանավորված որդու՝ Դավիթ Վարդանյանի գործով նախաքննությանը և վատ է զգում կատարվածի համար, այս մասին Tert.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը։

«Ինչ վերաբերում է որդուս հետ կատարվածին, կարող եմ միայն մի բան ասել. իհարկե, որպես հայր, ես ինձ շատ վատ եմ զգում որդուս հետ տեղի ունեցածի համար, երբևէ որդիներս չեն առնչվել որևէ միջադեպի: Հուսամ սա մեր ընտանիքում առաջին ու վերջին դեպքը կլինի»,– ասաց նա:


«Դավիթը չափահաս երիտասարդ է, ինքնուրույն մարդ, և այն ինչ արել է, թող կատարած քայլի համար պատժվի օրենքի տառի համաձայն: Համենայն դեպս, ես՝ որպես հայր և պաշտոնատար անձ, չեմ պատրաստվում որևէ կերպ միջամտել դրան»,– ավելացրեց նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ