Արթուր Բաղդասարյանը Վիկտոր Կրիվոպուսկովին պարգևատրեց ԱԱԽ պատվո շքանշանով


14:28 , 25 հոկտեմբեր, 2013

Արթուր Բաղդասարյանը Վիկտոր Կրիվոպուսկովին պարգևատրեց ԱԱԽ պատվո շքանշանովAravot.am-ը գրում է.

Հոկտեմբերի 24-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այցելեց Ռուսհամագործակցության հայաստանյան ներկայացուցչություն: Ռուսհամագործակցության երևանյան գրասենյակի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի հետ զրույցից հետո, որին ներկա էր նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Արթուր Բաղդասարյանը Վիկտոր Կրիվոպուսկովին պարգևատրեց Ազգայի անվտանգության խորհրդի պատվո շքանշանով` հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում ներդրած ջանքերի և ծառայությունների համար: «Վիկտոր Վլադիմիրի, ես ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել մասնագիտական-ստեղծագործական գործունեություն ընթացքում այս տարիներին ձեր կատարած աշխատանքների համար: Դուք մեկնում եք, բայց, վստահ եմ, ապագայում ևս մեզ սպասվում է ակտիվ համագործակցություն»,- իր խոսքում նշեց Արթուր Բաղդասարյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ