Մարտակերտի Լևոնարխ գյուղի մոտակայքում շփման գծի դիտարկում է անցկացվել


14:09 , 25 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այսօր ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղի մոտակայքում, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ