14:02 , 25 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Կանայք, ովքեր իրենց պատիժն են կրում Մեծ Բրիտանիայի բանտերում, կտեղափոխվեն իրենց տներին ոչ հեռու գտնվող գաղութներ՝ գրում է The Guardian-ը:
Բանտային բարեփոխումների համակարգի շրջանակում վերջիններիս կտեղափոխեն իրենց ընտանիքներին մոտ գտնվող գաղութներ: Ըստ Բրիտանիայի արդարադատության նախարար լորդ Մակ Նելլիի՝ ազգականների հետ հաճախակի հանդիպումները կնպաստեն կրկնահանցագործների թվի կրճատմանը:
Միջոցառումների համապատասխան՝ իրավախախտները ազատ արձակվելուց հետո 12 ամսվա ընթացքում կստանան անհատական աջակցություն:
«Ռիսկի ցածր մակարդակ» ունեցող բանտարկյալներին կառաջարկվի աշխատանքի տեղավորվելու իրական հնարավորություն մինչ բանտը լքելը: