«Բարսելոնա»-ն պատրաստվում է բանակցություններ սկսել «Արսենալ»-ի հետ


13:56 , 25 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնա»-ն մտադիր է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Ջեք Ուիլշիրի տրանսֆերը: Այդ մասին տեղեկացնում է Daily Star-ը:

Իսպանիայի գործող չեմպիոնը մտադիր է բանակցություններ սկսել ձմռանը, իսկ հնարավոր տրանսֆերը կարող է կայանալ 2014թ. ամռանը:

Ի դեմս Ուիլշիրի՝ կատալոնական ակումբը տեսնում է Չավիին լիարժեք փոխարինող, ով հունվարին կդառնա 34 տարեկան:

Հավելենք, որ անգլիացի կիսապաշտպանը մինչև 2018թ. գործող պայմանագիր ունի «զինագործներ»-ի հետ: