Հին իրերից կերտված զարմանահրաշ քանդակներ (8 Photo)


13:07 , 25 հոկտեմբեր, 2013

herrin-5

Մորգան Հերինը վերցնում է հասարակ հին իրերն ու օգտագործում դրանք շատ արտասովոր նպատակի` սյուռեալիստական կատարյալ քանդակներ կերտելու համար: Նրա ստեղծագործությունները նույնքան տարօրինակ են, որքան նրա օգտագործած նյութերը: Դրանք աչք են շոյում իրենց գեղեցկությամբ: Քանդակներից մեկում Հերինը կնոջ կրծքի վրա բուսական աշխարհ է քանդակել: Երկու այլ քանդակներում էլ, թվում է, թե  միջնադարի  ասպետները  վերածվում են քարանձավանման շթաքարերի: Հերինն ասում է.

««Ասպետը» քանդակը ստեղծվել է երկու առարկաների` 15-րդ դարի զրահաբաճկոնի և երկրաբանական քարանձավի քարերի համադրության արդյունքում: Առանձին-առանձին վերցրած, այս երկու առարկաներն իրար հետ բացարձակապես ոչ մի կապ չունեն: Մարդու կողմից երկրաչափական ստույգ հաշվարկներով պատրաստված զրահաբաճկոնի և օրգանական պտկաքարերի և շթաքարերի միջև յուրօրինակ կոնտրաստ (հակադրություն) է ստեղծվում: Արձանի դիրքն ու ընդհանուր կոմպոզիցիան նման են հինավուրց Հռոմի «Մահացող գալլը» դասական քանդակի ոճին: Այս քանդակները վառ ապացույցն են այն բանի, որ էժանագին նյութերից կարելի է մնայուն արվեստի գործեր ստանալ»

Այս քանդակները ստեղծվել են արդեն հնացած ձևով` օգտագործելով ձեռքի գործիքներ: Դրանց ստեղծման համար հսկայական ժամանակ է պահանջվել:  

 

herrin-6

herrin-1

herrin-2

herrin-3

herrin-4

herrin-7

herrin-8