12:48 , 25 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում 36-ամյա տղամարդը խորտկարանում պատանդ է վերցրել 12 մարդու: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:
Նա չի բացառել, որ խորտկարանում գտնվող մարդիկ կարող են լինել ազգությամբ քուրդ տղամարդու հարազատները: Գերմանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ տղամարդը սպառնացել է ռումբ պայթեցնել:
Ավելի ուշ Die Welt պարբերականը հաղորդել է, որ ոստիկանությունը ձերբակալել է նրան: Պարբերականի տվյալներով՝ տղամարդուն խորտկարանի շենքից դուրս են բերել ձեռնաշղթաներով: Ոստիկանությունը, այնուամենայնիվ, չի հաստատել տեղեկատվությունն այն մասին, որ հանցագործը ձերբակալվել է:
Հանցագործի պահանջները հայտնի չեն: Նա մարդկանց շենքում է պահել ավելի քան 8 ժամ: