Անգլիայի Մ17 հավաքականի ավագ. Հայերը կարծես ասում էին ջախջախեք մեզ


12:10 , 25 հոկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Անգլիայի միչնչեւ 17 տարեկանների հավաքականի ավագ Ռայան Լեդսոնը Հայաստանի հավաքականի նկատմամբ 4-0 հաշվով տարած հաղթանակից հետո նշել է, որ հաճելի է սկսել լավ մեկնարկով: Այս մասին նշված է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքում: 

Ինչ վերաբերում է հայ ֆուտբոլիստներին, Էվերտոնի կիսապաշտպանի խոսքով, «նրանք պրեսինգ չէին կիրառում, շարվել էին երկու շարքով եւ կարծես ասում էին եկեք ջախջախեք մեզ: Մենք էլ արեցինք դա բավական լավ»:

Տեղեկացնենք, որ Հայաստանի հետ նախընտրական 7-րդ խմբում Անգլիայից բացի ընդգրկված են նաեւ Իռլանդիան եւ Ջիբրալթարը: