10 փաստեր, որոնք կբարձրացնեն Ձեր տրամադրությունը


13:30 , 25 հոկտեմբեր, 2013

mickey-minnie-disneyland

Միկկի Մաուսի և Միննի Մաուսի կերպարները հնչյունավորող դերասաններն (Ուեյն Օլվայն և Ռուսսի Թեյլոր) իրականում ամուսիններ են եղել:

ap07082802760

Ի ծնե կույր մարդիկ նույն ձևի են ժպտում, ինչպես որ մյուսները, թեև երբեք չեն տեսել ուրիշների ժպիտները:

shutterstock_125603042

Ավստրալիայի կղզիներից մեկում կարելի է ընկերանալ մի շատ գեղեցիկ կենդանու հետ, որի անունն է կվոկկա: Նա շատ մարդամոտ և ընկերասեր է և նրա դեմքին միշտ ժպիտ կա:

rtxza0a

Թեննեսի նահանգի արևմտյան մասում ապրում են մի խումբ կանայք, ովքեր թխվածքներ են պատրաստում և տալիս են դրանք կարիքավորներին կամ անտուններին: Արդեն 36 տարի է, ինչ կանայք այդ բարեգործությամբ են զբաղվում:  

happy-people-1

Գիտականորեն հաստատված փաստ է, որ եթե սկսես ժպտալ, ապա տրմադրությունն ինքնստինքյան կբարձրանա:

2538116665_0ab72e9862_b

Վիննի Թուխին հնչյունավորող դերասանն ազատ ժամանակ զանգահարում է հիվանդ երեխաներին և խոսում է նրանց հետ իր կերպարի ձայնով:

baby-sea-turtles

Որպեսզի կրիաների անհետացող տեսակի ձագուկները կարողանան ապահով ծով հասնեն, բազմաթիվ մարդիկ հավաքվել էին ծովափի մոտ և «կենդանի շղթա» էին կազմել ձագուկների ճանապարհի երկայնքով:

big-major-cays-pigs-swimming-in-the-clear-turquoise-waters-of-the-bahamas

Բահամյան կղզիների լողափի մոտ բազմաթիվ զբոսաշրջիկներ և տեղացի բնակիչներ մեծ հաճույքով լողում են խոզերի հետ և կերակրում են նրանց:

rtx13qf9

Բարի մարդկանց օգնության շնորհիվ 1990-2010թ.-ը հնարավոր դարձավ բացարձակ աղքատությունից ավելի քան մեկ միլիարդ մարդ հանել:

Հենց այս պահին ամբողջ աշխարհում ծիծաղում են հազարավոր փոքրիկներ: