Երբ մարդկանց լքում է իրականության զգացումը կամ իմ արձագանքը Խզմալյանի կեղծիքին


11:15 , 25 հոկտեմբեր, 2013

Երեկ a1plus հեռուստաընկերությանը հյուրընկալվել էր Տիգրան Խզմալյանը՝ Փակ շուկայի վերակառուցման դեմ ընդդիմացող խոքրիկ խմբակի ներկայացուցիչը:
5-6 րոպեների ընթացքւմ՝ նա հասցրեց հանրությանն ապատեղեկատվության շարան մատուցել:
Սույն պարոնի մոտ ամեն բան խառնվել էր. հեռուստադիտողը միայն հասկացավ, որ երեկ փոքրաթիվ այս խմբակը հասցրել է բախվել ոստիկանության հետ եւ, իբրեւ թե, կանխել է Փակ շուկայի վերակառուցման կողմնակիցների կողմից կազմակերպված սադրանք:
Անդրադառնամ վերջին դրվագին, քանի որ Փակ շուկայի վերակառուցման կողմնակիցների շարժումը համակարգում եմ ես:
Մեր ընդդիմախոսների նման բարձրագոչ, սուտ հայտարարությունները սպասելի էին, որովհետեւ նրանք ունեն ասելիքի, անելիքի, մարդկային ռեսուրսի դեֆիիցիտ:
Եվ փորձում են արդարանալ, աղմկել, հենց իրենց կողմից կազմակերպված սադրանքով իրենց վրա բեւեռել հասարակության ուշադրությունը:
Խզմալյանն ասում է, թե մենք երեկ իրենց շարքերում ներդրել ենք դանակավոր մի սադրիչ:
Բացարձակ սուտ է, հիվանդ երեւակայության արգասիք:
Իրականության մեջ՝ մենք որեւէ առնչություն չունենք ՙդեղինների՚ շարքերում սկսված գզվռտոց հետ:
Տեղի է ունեցել հետեւյալը. ՙդեղիններից՚ մի քանիսն երեկ չեն ստացել իրենց օրապահիկը, որի պատճառով հենց Մաշտոցի պուրակում նրանց մեջ սկսվել է անպատիվ մի քաշքշուկ, տեղի ունեցել հաշիվմաքրոցի:
Անթույալտրելի է, որ ոմանք նենգափոխում են պարզ փաստերը՝ դիմացիներին մրոտելու, սեփական անձը կարեւորելու նպատակով:
Եթե ես շարժվեմ խզմալյանական անպատասխանատվությամբ, ապա պետք է հայտարարեմ, որ նա կորցրել է ադեկվատության զգացումը եւ համապատասխան մասնագետի շտապ օգնության կարիքն ունի: