11:13 , 25 հոկտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կներկայացնի վարչապետի թեկնածուին երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը. այս մասին նա հայտարարել է այսօր «Կավկասիա» հեռուստաընկերության եթերում:
Իվանիշվիլիի խոսքերով` նոր վարչապետն իրենից արդյունավետ կլինի:
«Նրա աշխատանքը ուղղված կլինի միայն նախարարների և կառավարության ուղղությամբ և ավելի արդյուանվետ կլինի»,-ասել է նա:
Նա միաժամանակ նշել է, որ բացառում է այդ պաշտոնում փոխվարչապետ Գիորգի Քվիրիքաշվիլիին նշանակելու հանգամանքը: