11:07 , 25 հոկտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ կողմից իրականացվող գաղտնալսումները սասանել են Օբամայի վարչակազմի նկատմամբ վստահությունը եւ խարխլել ռազմավարական ատլանտյան հարաբերությունները, տեղեկացնում է Ասոշիեյթիդ Պրեսը:
Էդվարդ Սնոուդենի արած գաղտնազերծումից պարզ է դարձել, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է Անգելա Մերկելի հեռախոսազրույցները: Գաղտնալսվել են նաեւ Ֆրանսիայի հազարավոր քաղաքացիների ավելի քան 70 միլիոն զանգեր:
«Դաշնակիցների եւ գործընկերների միջեւ վստահության կարիք կա: Նման վստահոթյունն այժմ պետք է նորից կառուցվի: Սա այն է, ինչի մասին պետք է մտածենք: ԱՄՆ-ը եւ Եվրոպան դիմակայում են ընդհանուր մարտահրավերների: Մենք դաշնակիցներ ենք: Սակայն նման դաշնակցությունը կարող է ձեւավորվել միայն վստահության վրա: Այս թե ինչու կրկնում եմ՝ ընկերներին լրտեսել չի կարելի»,- ասել է Մերկելը: