11:01 , 25 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ֆրանսիան սկսել է հերթական ռազմական գործողությունը Մալիում՝ հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ֆրանսիացի զինվորականները ՄԱԿ-ի ուժերի հետ կհարվածեն իսլամիստների դիրքերին: Հերթական գործողության պատճառը դարձել է ահաբեկչությունը, որի ընթացքում ահաբեկիչները սպանել են ՄԱԿ-ի երկու խաղաղապահների:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մալիի կառավարությունը և տուարեգները վերսկսել են խաղաղ բանակցությունները: Միևնույն ժամանակ իսլամիստները փորձել են խոչընդոտել այդ բանակցություններին: