10:40 , 25 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժողներից հիվանդանոցում բուժումը շարունակում են դեռևս 3 հոգի, ինչպես նաև Վարդան Պետրոսյանը: Նա արդեն ապաքինվում է, բայց 21-ամյա Տաթև Հակոբյանի վիճակը դեռևս շարունակում է ծանր մնալ: Բարեկամները «Հրապարակ»-ի հետ զրույցում պատմել են, որ աղջիկն արդեն 7 վիրահատության է ենթարկվել, սակայն դեռ անգիտակից վիճակում է: Աղջիկն արյան զեղում է ստացել, վզի և բազմաթիվ այլ կոտրվածքներ: Հիշեցնենք, որ այս դժբախտ պատահարի հետևանքով 2 պատանի է մահացել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ