10:49 , 25 հոկտեմբեր, 2013
Ինա: Բարև Ձեզ: Ես Ինեսսան եմ: Աղջիկ, ով գուցե իր ամբիցիաներով ու աշխարհայացքով տարբերվում է շատ շատերից: Այդպիսի մարդկանց համար դժվար է ընկերներ գտնել, բայց ես գտել եմ նրանց իմ միակներին)). Ամին համակուրսեցիս է, ով գուցե արտաքինով շատերին նման, բայց մտածելակերպով ինձ պես տարբեր: Ամենահետաքրքիրն այն է, որ նրա կույս դիմակի տակ թաքնված մի աղջիկ է, ում պատկերացումներին չափ ու սահման չկա, Մեր միջի «ամենախուժանը>>)). Իսկ Լիաննան՝ մյուս ընկերուհիս մի փոքր տարբերվում է մեզանից ավելի զուսպ է, ավելի լուրջ, բայց մի բան մեզ միավորում է`խենթությունը: Սիրում եմ նրանց հետ խոսել տարբեր թեմաներից, վիճել, նույնիսկ միմյանց հիմար, աննասուն անվանել և վերջում մոռանալ ու գրկախառնվել. Այսպիսին ենք մենք՝ եռյակս, միմյանցից շատ տարբեր և միևնույն ժանամակ շատ նման:
Լիաննա : Ես Լիանն եմ: Կյանքիս 10 տարները ԱՄՆ-ում եմ անցկացրել: Սովորել եմ տեղի Ինֆորմատիկայի քոլեջում: Ընտանիքով վերադարձանք Հայաստան: Սկզբում դժվար էր, բայց հիմա ինձ լիովին ադապտացված եմ զգում, աշխատանք ունեմ, լավ ընկերուհիներ: Ունեմ 2 մտերիմ ընկերուհիներ: Առանց նրանց իմ առօրյան չեմ պատկերացնում: Մենք հանդիպում են, զավզակում, բամբասում, ջրիկություններ անում:
Ամի: Ես էլ Ամին եմ, 21 տարեկան: Լիանային վաղուց եմ ճանաչում: Արդեն 7 տարի: Ամառային ճամբարում եմ ծանոթացել: Առաջին բանը, որ գրավեց ինձ Լիաննայի մեջ իր համեստ արտաքինի տակ թաքնված կոկետությունն էր: Ինեսսան? Ինեսսան իմ համակուրսեցին է: Մեզ մտերմացրեց այն փաստը որ նա մի քիչ տարած է)): Այժմ միասնին մագիստրատուրայում ենք սովորում: Միասին պատրաստվում ենք արտասահմանում շարունակել մեր ուսումը: Մենք չենք վախենում բարձրաձայնել մեր ցանկությունները: Շատ աղջիկներ ամաչում են կիսվել դրանց մասին անգամ իրենց ընկերուհիների հետ: Մեր գլխավոր խնդիրն էլ դա` երբ սիարահարվում ենք չենք կարողանում թաքցնել)):
Դե ինչ Բարի գալուս մեր բլոգ: Այսօր ես ու Ինեսսան կպատմենք, թե ինչպես պատահեց, որ երկուսով հիվանդագին սիրահարվեցինք մեր դասախոսներից մեկին:
Ամի: Երկրորդ կուրսից սկսել էի մատների արանքով նայել դասերին: Հաճախ էի բացակայում: Երբ եղանակը լավն էր լինում Իննայի հետ որոշում էինք դասի չնստել և թափառել Երևանի փողոցներով:
Քաղաքագիտության դասաժամին երբեք չէինք նստել, չնայաց նրան որ կիասմյակն արդեն ավարտվում էր` 8 դասաժամ էր մնացել:
Ինա: Մի օր որոշեցինք նստել դասին բոլոր պարտքերս հանձնելու համար: Լսարան մտնելիս հանդիպեցինք մի համակրելի տղամարդու, ով գուցե արտաքինով այդքան էլ գեղեցիկ չէր, բայց միանգամից ուշադրություն էր գրավում: Պարզվեց մեր դասախոսն է: Ամբողջ դասին, ոչինչ չէինք խոսում ուղակի լսում ձայնը:
Շուտով խենթի պես սիրահարվեցինք: Երբեմն դասի ժամանակ պատկերացումներով հասնում էինք հեռու, շատ հեռու: Չգիտեմ ինչ էինք ուզում, բայց մի բան գիտեինք ուզում ենք սիրել ու սիրվել:
Ամի: Նա դարձավ մեր ուսանողական տարիների խենթ սերը: Նա թափթփված տեսք ուներ, փոքրիկ մորուք, որն ավելի գրգռիչ էր դարձնում նրա թաց շուրթեր: Լեզուն երբեք չէր սայթաքում: Այդ օրվանից սկսեցինք ոչ մի դասից չբացակայել: Ամեն ինչ անում էինք նրա դասին ակտիվ լինելու համար: Մեզ կոտրում էինք, բայց նա ուշադրություն չէր դարձնում:
Ուզում էի իր հետ աշխարհի ծայրը գնալ: Արդեն պատկերացնում էինք, թե ինչպես կարձագանքեն ծնողներս, երբ իմանան որ պատրաստ եմ 50 տարեկան մարդու հետ կյանք կապել, մոռանալ ամենքին ու ամենբան: Ամուսնացած էր: Ինչեր կանեի, որ այդպես չլիներ: Որ ազատ լիներ, որ կարողանայի գոնե գայթակղել: Երանի գոնե նկատվել, բայց ապարդյուն:
Ինա: Դարձանք նրա ստվերը: Ամեն տեղ հանդիպում էինք փնտրում, կամա թե ակամա: Անկախ տարիքից շատ կրքոտ էր: Այնքան կրքոտ, որ կողքով անցնելիս շունչներս պահում էինք, որ ոչինր չզգար:
Երբեմն ուզում էի մոտենալ, գրկել, համբուրել, սիրով զբաղվել, բայց այդքան համարձակ չէի:
Ամի: Կսպասեմ մինչև բոլոր կուրսեցինը դուրս գան: Կմոտենամ նրան ու չարաճճի աչքերով կնայեմ, ու կհամբուրեմ: « Չէէէ, ես ուզում եմ ոչ թե նրան համբուրել այլ ստիպել նրան իմ հետ սեռական հարաբերությու ունենալ>>-ասում էի ես ամեն անգամ նրան նայելիս: Եվ մենք հայտնվում էինք մեր երազներում: Այո, մեր ցանկութունները երազանքներ էին: Մենք երկուսս էլ գիտեինք, որ ոչ մի քայլ չէինք անելու նրան մոտ լինելու համար: Երանի մեր պատկերացումենրում ապրող աղջկա նման համարձակ լինեինք: