ԵԽԽՎ-ի երկու ռուս դիտորդները հրաժարվում են մեկնել Վրաստան՝ նախագահական ընտրություններին


10:33 , 25 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ռուս դիտորդներ՝ Պետդումայի պատգամավորներ Վասիլի Լիխաչյովը և Սերգեյ Կալաշնիկովը հրաժարվել են մեկնել Վրաստան՝ նախագահական ընտրություններին: Այս մասին հաղորդում է Interfax-ը:

Լիխաչյովի խոսքերով՝ դա կապված է այն հանգամանքի հետ, որ ինքը խախտել է գրավյալ տարածքների մասին վրացական օրենքը, ըստ որի՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածք կարելի է մուտք գործել միայն Վրաստանի կողմից և վերջինիս թույլտվությամբ:

Միևնույն ժամանակ Կալաշնիկովն իր որոշումը կապում է այն բանի հետ, որ ինքը տեղեկատվություն ունի, որ Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում ընդունել իրեն:

Ավելի վաղ Վրաստանի ԿԸՀ-ն ռուս երկու պատգամավորներին գրանցել էր որպես ԵԽԽՎ դիտորդներ: