Բակո Սահակյանն ընդունել է Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին


10:24 , 25 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպմանը քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Այս համատեքստում Բակո Սահակյանը կարևորել է Սլավոնական համալսարանի և Արցախի պետական համալսարանի միջև փոխգործակցության խորացումն ու գործնական կապերի ընդլայնումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ