Նազարբաեւն առաջարկել է լուծարել Եվրազեսը եւ ընդլայնել Մաքսային միությունը


10:17 , 25 հոկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկել է լուծարել Եվրասիական տնտեսական կազմակերպությունը (ԵվրԱզէս), քանի որ իմաստ չկա երկու զուգահեռ կազմակերպության գոյության մեջ:

«Այդ կազմակերպությունը մեզ պետք չէ, պետք է փակել, դա հաստատ: Պետք է լուծել այդ հարցը, քանի որ երկու զուգահեռ կազմակերպություններ անհրաժեշտ չեն»,- ասել է Նազարբաեւն ավելացնելով, որ դրա փոխարեն պետք է ընդլայնել Մաքսային միությունը: Ըստ նրա, Տաջիկստանն ու Ղրղզստանը պետք է դիտորդի կարգավիճակ ստանան Մաքսային միությունում, իսկ Հայաստանը պետք է անցնի բոլոր անհրաժեշտ փուլերով Մաքսային միության անդամ դառնալու համար: