10:04 , 25 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ կառավարությունը հինգշաբթի օրը հրապարակել է երկրի քրեական վիճակագրությունը: Ըստ այդմ՝ վիճակը անմխիթար է: Համաձայն Վաշինգտոնում ներկայացված զեկույցի՝ նախորդ տարի բռնությամբ ուղեկցվող հանցագործությունների թիվն աճել է 15 տոկոսով, իսկ ունեցվածքի դեմ ուղղված հանցագործությունների թիվը՝ 12 տոկոսով:
Այս թվերը ներառում են նաև այն դեպքերը, երբ տուժողները միջադեպերի մասին չեն հաղորդել ոստիկանությանը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Մինչդեռ նախորդ 20 տարիների ընթացքում ԱՄՆ-ում հանցավորության մակարդակը կրճատվել էր 72 տոկոսով: