Ավստրալիայում մոտ ապագայում ընդհանրապես կարգելեն սոլյարիները


09:57 , 25 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի իշխանությունները որոշել են արգելել արևայրուքի սրահները։ Նահանգի առողջապահության նախարար Լորենս Սպրինգբորդը նշում է, որ արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա դեկտեմբերի 31-ին։

Նոր սոլյարիներ բացելն արդեն իսկ արգելվում է, իսկ գործող 44 սրահների սեփականատերերին փոխհատուցում կվճարվի՝ 1.000 դոլար յուրաքանչյուր սարքի համար, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

Այսպիսով՝ ավստրալական միակ նահանգը, որտեղ դեռևս թույլատրելի են սոլյարիները, Արևմտյան Ավստրալիան է։ Սակայն այս նահանգի առողջապահության նախարար Կիմ Հեյմսը հայտնել է, որ առաջիկա 3 ամսում իրեն կհաջողվի հասնել նման արգելքի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ