09:36 , 25 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մկների օգնությամբ հետազոտողները կարողացել են հայտնաբերել ԴՆԹ-ի հազարավոր ոչ մեծ մասնիկներ, որոնք ազդում են դիմագծերի ձևավորման գործընթացի վրա: Այս մասին գրում է BBC-ն:
Տարբեր երկրներից հավաքված գիտնականների խումբը մկների գենոմում հայտնաբերել է ավելի քան 4000 մոդիֆիկացիայի ենթարկված գեն, որոնք նշանակալից դեր են կատարում դիմագծերի ձևավորման մեջ:
ԴՆԹ-ի այդ կարճ հատվածները «միացնում» կամ «անջատում են» որոշակի գեներ: Դրանցից 200-ի դեպքում գիտնականները կարողացել են որոշել, թե ինչ կերպ են ազդում դրանք մկների հյուսվածքների աճի վրա: