Քայլելը` որպես ընկճախտի դեմ պայքարի միջոց


09:21 , 25 հոկտեմբեր, 2013

Քայլելը` որպես ընկճախտի դեմ պայքարի միջոցDoctors.am-ը գրում է.

Սթիրլինգի (Շոտլանդիա) համալսարանի գիտնականները հայտարարել են, որ քայլելը կարող է օգնել ընկճախտի դեմ պայքարում: 

Նրանք ուսումնասիրել են նյարդային խանգարումներին նվիրված ութ հետազոտությունների արդյունքներ: Պարզվել է, որ քայլելը ընկճախտի թեթև տեսակների դեմ համալիր բուժման արդյունավետ բաղկացուցիչներից մեկն է հանդիսանում: Սակայն քայլելու թերապևտիկ ազդեցության հստակ մեխանիզմը դեռ հայտնի չէ: 

Ուսումնասիրության հեղինակներից մեկի կարծիքով` քայլելը,  հանդիսանալով  ֆիզիկական մարզումների մաս, դրական է անդրադառնում գլխուղեղի աշխատանքի վրա: Այն հեռու է  վանում վատ մտքերը և խթանում է էնդորֆինների`"երջանկության հորմոնների" արտադրությունը: