Մտածեք, որ երկրի մտավոր ներուժի սերուցքը ստանում է երկրում նվազագույն հնարավոր աշխատավարձը


07:58 , 25 հոկտեմբեր, 2013

Առաջարկ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներին «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման առթիվ. 
-Ի հավաստումն նրա, որ գիտությունը մեր երկրում հայտարարված է գերակա ոլորտ, առաջարկում եմ հանդես գալ հետևյալ հայտարարությամբ. 
«Առաջին հերթին պետք է բարձրացնել գիտնականի աշխատավարձը` այն դնելով սանդղակի առաջին տեղում։»
.. և հայտարարության շարունակությունը.
«Իսկ պաշտոնյաների աշխատավարձերի համամասնությունները պետք է կարգի բերել` իջեցման, այլ ոչ թե բարձրացման ճանապարհով, այսինքն` իջեցնելով այսօր անհարկի բարձր աշխատավարձերը` անպատասխանատու պաշտոնյաների։ Մտածեք, որ երկրի մտավոր ներուժի սերուցքը ստանում է երկրում նվազագույն հնարավոր աշխատավարձը։ Եվ քանի դեռ չի լուծված այս հարցը, երկրում ճոխություններ չի կարելի թույլ տալ։»