00:02 , 25 հոկտեմբեր, 2013
Footsport.am-ը գրում է.
Ընդունված է համարել, որ 13 թիվը չարաբաստիկ ու սարսափելի է: Այդ է պատճառը, որ նաև ֆուտբոլիստների շրջանում այդ մարզաշապիկը մեծ պահանջարկ չի վայելում: Թերևս, միայն ավելորդ սնոտիապաշտությունից զուրկ և համարձակ խաղացողներն են համաձայնում կրել 13 համարի մարզաշապիկ: Այսօր <<Հանրապետական>> մարզադաշտում մինչև 17 տարեկանների Իռլանդիա- Ջիբրալթար խաղում հենց 13 համարի մարզաշապիկով խաղացող իռլանդացի ֆուտբոլիստն էր բոլորից ակտիվը: Այս թիմերը, ինչպես նաև Հայաստանի և Անգլիայի 17 տարեկանների հավաքականները Երևանում մասնակցում են Եվրոպայի որակաորման փուլի մրցաշարին: Այս խաղին նախորդել էր Անգլիա- Հայաստան հանդիպումը, որն ավարտվել էր անգլիացիների խոշոր հաշվով հաղթանակով`4-0: Չնայած հանդիպման մեկնարկում տարածքային նկատելի առավելություն ունեին իռլանդացիները, սակայն Ջիբրալթարի հավաքականն անսպասելի արագ ու կտրուկ հակագրոհից հետո առաջ անցավ հաշվի մեջ. Աչքի ընկավ առաջ քաշված միակ հարձակվող Ջորջ Վինկը: Բաց թողած գոլից հետո իռլանդացիներն սկսեցին ավելի լուրջ խնդիրներ առաջադրել մրցակցի պաշտպաններին և դարպասապահին: 26-րդ րոպեին Թոմաս Հոլանդին հաջողվեց հավասարեցնել հաշիվը:Սակայն Թոմասը չէր, որ հանդես էր գալիս 13 համարով, այլ նրան գոլային փոխանցում կատարած Սթիվեն Կինսելան: Վերջինս ամեն ինչ արեց, որպեսզի ծնվի այդ գոլը. սլացիկ անցում աջ եզրում և սուր ու նպատակային փոխանցում դարպասապասային հրապարակ, որտեղ մնում էր միայն գնդակն ուղղորդել դեպի դարպասը: Ընդամենը 5 րոպե անց պատմությունը կրկնվեց գրեթե նույնությամբ, Կինսելայի անկասելի ճեղքումը աջ եզրում և գոլային փոխանցում,միայն այն տարբերությամբ, որ վճռորոշ հարվածն այս անգամ կատարեց Շեյն Էլվորզին: Կինսելան շարունակում էր տագնապի մեջ պահել մրցակցի պաշտպանության այդ եզրը, որը ֆուտբոլիստի եռանդուն գործողությունների շնորհիվ անօգնական տպավորություն էր թողնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ