Լիրիկական երգեր` ընդդեմ դեպրեսիայի


00:34 , 25 հոկտեմբեր, 2013

Լիրիկական երգեր` ընդդեմ դեպրեսիայիDoctors.am-ը գրում է.

Համարվում էր, որ դեպրեսիայի մեջ գտնվող մարդուն անհրաժեշտ է զվարճանալ` գնալ պարելու, կատագերգություն դիտել, փոխել միջավայրը, լսել որքան հնարավոր է շատ ռիթմիկ ու ուրախ երգեր: 

Շատերի կարծիքով՝ հենց սա էր օգնում վանել տխրությունը, սակայն այս տեսակետը սխալ է: 

Ապացուցվել է` դեպրեսիայի դեմ պետք է պայքարել մինորային երաժշտությամբ: Լիրիկական երգերի ուցեկցությամբ առավել հեշտ են հաղթահարվում հուզական վիճակները: Այսպիսի երաժշտության բուժական ազդեցությունն ունի պարզ բացատրություն. այն մարդու մոտ առաջացնում է ապրումակցման ու ուշադրության խաբկանք: 

Մինորային երաժշտությունն ունի հանգստացնող ազդեցություն և համարժեք է ընկերոջ աջակցությանը: Այլ կերպ ասած, դեպրեսիայի դեմ պայքարի լավագույն միջոցը կլինի այն, ինչ համահունչ է մեր տրամադրությանը: 

Երաժշտությունը պարտադիր պայման չէ. նույն ազդեցությունը կարող է ունենալ նաև մելոդրաման կամ ցանկացած 'սրտաճմլիկ' ֆիլմ: Կարևոր է չանտեսել անձի հուզական վիճակը և հնարավորություն տալ մարդուն վերապրել ամենը՝ առանց տրամադրության և միջավայրի կտրուկ փոփոխությունների: