Միրանդա Քերրը ցուցադրել է իր նոր կրքոտ լուսանկարները (photo)


00:42 , 25 հոկտեմբեր, 2013

Yerevannews.am-ը գրում է.

Սուպերմոդել և դերասան Օրլանդո Բլումի կին Միրանդա Քերրը ցուցադրել է իր Kora Organics կոսմետիկայի շարքի գովազդային արշավի առաջին լուսանկարները: Նկարներից մեկում Քերրը պատկերված է խորը կտրվածքով կապույտ հագուստով ավազների վրա պառկած, իսկ մյուսում սպիտակ հագուստով նստած է ծովի ֆոնին: Նկարահանումների ժամանակ մոդելը նշել է, որ իր կոսմետիկան այն է, ինչ նա ցանկացել է և որոնել է աշխարհի տարբեր խանութներում: «Kora Organics արտացոլում է իմ կիրքը առողջ և հավասարակաշռված կյանքի նկատմամբ: Kora-ն այն է, ինչ ես ցանկացել եմ, սակայն չեմ կարողացել գտնել աշխարհի ոչ մի խանութում»,- նշել է Միրանդա Քերը: