23:31 , 24 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի կոնգրեսին կոչ է արել մինչև տարեվերջ միգրացիոն բարեփոխումներ անցկացնել, որը, նրա խոսքով, զգալի եկամուտներ կբերի ԱՄՆ-ին՝ ՀՆԱ-ի աճի բարձրացման տեսքով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ԱՄՆ-ի սենատը օրինագիծ էր ընդունել, որը անօրինական ճանապարհով ներգաղթյած 11 մլն անձանց հնարավորություն էր ընձեռում օրինականացնել իրենց կարգավիճակը և ապագայում քաղաքացիություն ստանալ, եթե վերջիններս վճարեն անօրինական բնակության համար սահմանված տուգանքը, անգլերեն սովորեն, կանոնավոր կերպով վճարեն հարկերը և չխախտեն երկրի օրենքները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ