23:23 , 24 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ավելի քան 3 000 մարդու են տարհանվել ինդոնեզական Սումատրա կղզու հյուսիսում Սինաբունգ հրաբխի հերթական ժայթքման պատճառով: Ինչպես այսօր հաղորդել է Տարերային աղետների դեմ պայքարի գործակալությունը` հրաբխի խառնարանից դուրս են գալիս խիտ ծխի մինչև 3 կմ բարձրությամբ շիթեր, իսկ հրաբխին մոտ գտնվող բոլոր բնակավայրերը ծածկված են հրաբխային մոխրով: Իշխանությունները խնդրում են զբոսաշրջիկներին չմոտենալ վտանգավոր գոտուն:
Անցած ամիս ավելի քան 15 000 տեղացիներ ստիպված էին հեռանալ տնից Սինաբունգա հրաբխի ուժգին ժայթքման հետևանքով: Հրաբուխը մոտ 400 տարվա քնից արթնացել էր 2010-ի օգոստոսին: Այն ժամանակ զոհվել էր երկու մարդ, 30 000-ը տարհանվել էր:
Ինդոնեզիան տեղակայված է սեյսմիկ առավել ակտիվ գոտում, որտեղ հաշվվում է մոտ 130 գործող հրաբուխ: