Ավագ հարկային տեսուչը Երևանում Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղում մահացել է


23:07 , 24 հոկտեմբեր, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր ` հոկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20 :00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի բնակիչ, 30-ամյա Մարատ Մովսիսյանը, վարելով Mercedes մակնիշի 07 FF 707 համարնիշի ավտոմեքենան, Արշակունյաց փողոցում, «Կինոհայրենիքի» խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը ` Սուսաննա Հովհաննիսյանը տեղում մահացել է: 

Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակաիցները` Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ