Այս երկրի հետ 1 տարուց ավել էլ հույս չեք կապում, ուր մնաց 30-40 տարով մուծում կատարելը


23:08 , 24 հոկտեմբեր, 2013

Ինչու եմ վերապահումով վերաբերվում կենսաթոշակային ռեֆորմի պայքարին: Որովհետև շեշտադրումը սխալ է: 
Մարդիկ ոչ թե դեմ են այդ 5 տոկոսին, քանի որ իրենք բոլորն էլ գիտեն, որ տարեկան սղաճը իրենց աշխատավարձի 10 տոկոսից ավելին աննկատ արդեն կերել է:
Ռիսկով ասեք, որ այս երկրի հետ 1 տարուց ավել էլ հույս չեք կապում, ուր մնաց 30-40 տարով մուծում կատարելը:
Սա ավելի ազնիվ է, քան 5 տոկոսի դեմ դուրս գալը: