22:16 , 24 հոկտեմբեր, 2013
Armsport.am-ը գրում է.
Այս շաբաթվա գլխավոր իրադարձությունը դարձավ Վարդան Մինասյանի` հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալը: Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ 39-ամյա մասնագետը չի ցանկանում երկարաձգել ՀՖՖ-ի հետ ավարտվող պայմանագիրը:
Մարզչի հայտարարությունից մեկ օր անց, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները նամակով դիմեցին Վարդան Մինասյանին՝ վերջինիս խնդրելով վերանայել իր որոշումը, վերադառնալ եւ շարունակել գլխավորել ազգային հավաքականը: Armsport.am-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանն այսօր շրջել է Երեւանում՝ փորձելով պարզել, թե ի՞նչ են մտածում Մինասյանի հեռանալու մասին ֆուտբոլասերները: Պետք է նշել, որ քչերն են ցանկացել խոսել այս թեմայի վերաբերյալ…
Ի դեպ, Հայկ Հովհաննիսյանի առաջին զրուցակիցը եղել է «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Էդուարդ Մարկարովը.