Ճապոնիայում աճեցրել են խնձորներ՝ վարչապետի ու այլ հայտնի անձանց դիմապատկերներով


21:11 , 24 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ճապոնիայի հյուսիսային պրեֆեկտուրայում՝ Հիրոսակի քաղաքում, հավաքել են խնձորների անսովոր բերք՝ հայտնի մարդկանց դիմապատկերներով: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, հավաքվել է ավելի քան 1200 պտուղ՝ 22 դիմապատկերով: 

Նրանց թվում են Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ հայտնում է ITAR-TASS-ը: 

«Խնձորային արվեստի» աճեցման տեխնիկան բավականին հասարակ է. պտուղների վրա փակցնում են հատուկ մուգ սթիքեր՝ ցանկալի նկարով, որոնց միջով արևի լույս չի անցնում: 

Հասունանալիս խնձորի բաց մակերեսը դառնում է կարմիր, իսկ փակը՝ դեղին: Նման եղանակով հնարավոր է ստանալ դեղին դիմանկար՝ կարմիր ֆոնին, կամ հակառակը: