Սյունիքի մարզում հովազի պահպանությունն այսուհետ ավելի կուժեղացվի


18:43 , 24 հոկտեմբեր, 2013

Սյունիքի մարզում հովազի պահպանությունն այսուհետ ավելի կուժեղացվիAravot.am-ը գրում է.

Սյունիքի մարզում հովազի (կովկասյան ընձառյուծի) թվաքանակի ավելացում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնում չեն նկատել: Տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի խոսքով՝ Կարմիր գրքում գրանցված այս կենդանատեսակը, որն ավելի շատ հանդիպվում է Սյունիքի «Արեւիկ» ազգային պարկում, «Զանգեզուրի» արգելավայրում եւ «Շիկահողի» պետական արգելոցում, վերացման եզրին գտնվող կենդանատեսակներից է: Հովազները նաեւ շատ հաճախ շարժվում են դեպի հարեւան Իրանի Իսլամական Հանրապետության սահմանը: Կովկասյան ընձառյուծի հսկողությունն այսուհետ ավելի կխստացվի մարզում: Բնության համաշխարհային հիմնադրամը, որը 2002թ.-ից սկսած՝ ընձառյուծի պահպանության ծրագրի շրջանակներում աջակցում է նաեւ Սյունիքի մարզին, այս անգամ WWF-ի հայաստանյան մասնաճյուղի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Վայրի բնության պահպանության» ասոցիացիայի հետ համագործակցությամբ՝ Սյունիքի տարածքային բաժնին նվիրաբերել է «Լադա Նիվա» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա, որի օգնությամբ հնարավոր կլինի ավելի ուժեղացնել վերացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակի պահպանությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ