18:13 , 24 հոկտեմբեր, 2013Դերասան Երվանդ Ենգիբարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ժամը 18:00-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 14:00-ին թատրոնում տեղի կունենա վերջին հրաժեշտի արարողությունը, դերասանի դին կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում (Թոխմախի գերեզմանատուն):
Հիշեցնենք, որ դերասանը մահացել է հոկտեմբերի 22-ին չարաբաստիկ ավտովթարի հետևանքով: