Բիզնես ոլորտից երկու նորություն, որոնք հետո կդրսևորվեն որպես գների նվազում կամ աճ


18:11 , 24 հոկտեմբեր, 2013

Բիզնես ոլորտից երկու նորություն, որոնք հետո կդրսևորվեն որպես գների նվազում կամ աճ, և ըստ այդմ՝ մեկը լավ, մյուսը վատ: Լավն այն է որ կառավարությունում նախնական որոշում է կայացվել ազատականացնել ավիափոխադրումների ոլորտը, ինչը կհանգեցնի ավիատոմսերի գների նվազմանը: Վատն այն է, որ ոչ մեծ գործարարները ևս պետք է տեղադրեն 1000 դոլարանոց նոր ՀԴՄ սարքեր, ինչը բնականաբար կփոխհատուցեն սպառողների հաշվին՝ բարձրացնելով ապրանքների և ծառայությունների գները: Եվ եթե լավ նորություն ընդամենը նախնական որոշում է, ապա վատը՝ կատարման համար պարտադիր: Այսպիսի գնային հավասարակշռություն…