17:51 , 24 հոկտեմբեր, 20131 Խաշ

Այս ճաշատեսակի պարսակական անվանումը բառացիորեն թարգմանվում է «գլուխ և սմբակ»: Դրանք էլ հենց գլխավոր բաղադրատարրերն են, որ օգտագործվում են ճաշատեսակի պատրաստման ընթացքում: Թեպետ հւմնական բաղադրատարրերը կովի տոտիկներն են, օգտագործվում են նաև գլուխն ու ստամոքսը:
2 Նակջի

Այս ճաշատեսակում օգտագործվում է ամբողջական ութոտնուկ: Ինչպես և այս ցուցակի այլ սննդատեսակներ, սա նույնպես զերծ չէ վտանգներից: Ութոտնուկի ծծիչները կպչում են լեզվին և բերանին և խեղդամահության վտանգ են ներկայացնում: Արդյունքում ամեն տարի գրանցվում է մահացության մի քանի դեպք:
3 Մորմ

Քամբոջայում մորմը (տարանտուլան) համարվում է նրբախորտիկ (դելիկատես): Տապակած մորմը առաջին անգամ իբրև կերակուր օգտագործվել է այն ժամանակ, երբ Քամբոջայում սննդի դեֆիցիտ էր: Ներկայումս տապակած մորմերը բավականին տարածված կերակուր են համարվում Քամբոջայում:
4 Ֆուգու ձուկ
Ֆուգու տեսակի ձկները թունավոր են: Ռեստորաններում դրանց օգտագործումը խստիվ հսկվում է Ճապոնիայում: Միայն բարձր որակավորում ունեցող հմուտ խոհարարներին է թույլատրվում պատրաստել դրանք: Այս ձկներն այնքան վտանգավոր են, որ տնային պայմաններում դրանց խպատրաստման հետևանքով գրանցվել է մահվան դեպք:
5 Թունաձկան ակնախնձոր

Այս բավականին էժան ապրանքատեսակը կարելի է գտնել Ճապոնիայի նպարեղենի խանութների մեծ մասում: Արժեքն ընդամենը մեկ ամերիկյան դոլար է: Այն կաղամարի համ ունի: Ուտելուց առաջ այն պետք է եփել եռման ջրի մեջ: Եվ չմոռանաք համեմել այն ախորժաբեր համեմունքներով:
6 Չորացրած մողեսներ

Որոշ ասիական երկրներում չորացրած մողեսներն օգտագործվում են ապուրների մեջ: Երբեմն դրանք թրմում են ալոկոհոլով` բուժիչ նպատակներով օգտագործելու համար, սակայն այս գործընթացը տարիներ է տևում:
7 Ժայռոտ լեռների ոստրեներ

Հնարավոր է, որ սրանք ժայռոտ լեռներից լինեն, սակայն սրանք բնավ էլ ոստրեներ չեն: Դա պարզապես այս ճաշատեսակի անվանումն է: Իրականում սրանք հորթի ձվեր են: Պատրաստելու ժամանակ այդ դձվերը կճպում են, հարթեցնում, ապա մի լավ տապակում են: Շատ համեղ է:
8 Սենդվիչ տապակած ուղեղով

Սա անցյալում բավականին հայտնի կերակրատեսակ էր, որ լայն տարածում ուներ ԱՄՆ-ում: Սակայն այն բանից հետո, ինչ այնտեղ կովերի հիվանդություն տարածվեց, մարդիկ սկսեցին խուսափել կովի տապակած ուղեղով սենդվիչ ուտելուց: Թեպետ ներկայումս մարդիկ դեռևս ուտում են այս սենդվիչներից, ԱՄՆ-ում անօրինական է համարվում իբրև ճաշատեսակ մատուցել այնպիսի կովի ուղեղ, որը 30 ամսականից մեծ է եղել մորթի ժամանակ:
9 Էսկամոլ

Մրջյունների թրթուռները Մեքսիկայում նրբախորտիկ են համարվում: Երբեմն դրանց անգամ կոչում են միջատների խավիար: Ասում են, որ դրանց համը հիշեցնում է կարագի համ:
10 Հարբած շրիմփ

Սա հայտնի ճաշատեսակ է Չիանստանի որոշ մասերում, որտեղ շրիմփն ուտում են կենդանի վիճակում: Մատուցելուց առաջ կենդանի շրիմփների վրա ավելացնում են թունդ լիկյոր: Այս բաղադրատոմսը հայտնի է նաև ԱՄՆ-ի որոշ մասերում, սակայն այնտեղ շրիմփը նախ եփում են, ապա միայն` ավելացնում լիկյոր:
11 Սաննակջի

Արևելյան կերակուրներից շատերի նման այս ճաշատեսակը ևս մատուցվում է հում, շատ հում վիճակում:Ռեստորանի խոհարարը ձեր աչքերի առաջ կտրատում է փոքր ութոտնուկներին և համեմում ութոտնուկի կտորները քունջութի ձեթով: Հախճախ այնպես է պատահում, որ ուտելու ժամանակ ութոտնուկները դեռևս շարժվում են, քանզի մեռած չեն լինում:
12 Դեղին միջատներ

Ինդոնեզիայի ժողովուրդը շատ է սիրում ճաշակել այս փոքր միջատներին: Ասում են, որ դրանք արևածաղկի սերմերի համ ունեն, սակայն մի փոքր ավելի դառնահամ են, ուստի պետք է ավելի արագ ծամել դրանք` դառնությունը չզգալու համար:
Շարունակելի...