Ն.Փաշինյան. 1 մլն 146 հազար քաղաքացիներ կստանան «բարի լուր»` քաղաքական էլիտան որոշել է բարձրացնել ինքն իր աշխատավարձը


17:47 , 24 հոկտեմբեր, 2013

Ն.Փաշինյան. 1 մլն 146 հազար քաղաքացիներ կստանան «բարի լուր»` քաղաքական էլիտան որոշել է բարձրացնել ինքն իր աշխատավարձըPanorama.am-ը գրում է.

«Հայաստանում գործազրկության նպաստը 18 հազար դրամ է: Ինչպես ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը հայտարարեց` անբարոյականություն է գործազուրկին 18 հազար դրամ նպաստ առաջարկելը, բայց ինչպե՞ս լուծեց Ազգային Ժողովը բարոյական այս թնջուկը. բռնեց և վերացրեց գործազրկության նպաստի ինստիտուտը կառավարության առաջարկով»,- քիչ առաջ Ազգային Ժողովում  «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ սիմվոլիկ է, որ զբաղվածության մասին և պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին նախագծերը քննարկվում են իրար ետևից:

Ն.Փաշինյանի խոսքով, դրանից հետո ԱԺ-ն սկսեց քննարկել ՀՀ նախագահի աշխատավարձը 203 տոկոսով ավելացնելու, այսինքն` 1 մլն 322 հազար դրամ դարձնելու, ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի աշխատավարձերը 218 տոկոսով բարձրացնելու և 1 մլն 190 հազար դրամ դարձնելու մասին հարցը.

«Նրանք այն մարդիկ են, որոնց պաշտոնում գտնվելու ժամանակահատվածում աղքատությունը Հայաստանում 27.6 տոկոսից աճել հասել է 36 տոկոսի, արտագաղթը ահագնացել: Կարելի է կարծել, որ այս պաշտոնյաները խեղճ են եղել փողից, ցածր աշխատավարձ են ստացել, դրա համար են նրանց պաշտոնավարման հետևանքները աղետալի Հայաստանի համար»,- կարծիք հայտնեց Ն.Փաշինյանը` ավելացնելով, որ կառավարության անդամներն այս նախագիծը հիմնավորող փաստարկներ ունեն, այն է` 2014թ-ի պետական բյուջեով աշխատավարձերի, թոշակների ընդհանրական բարձրացում էլ է նախատեսվում.

«Այո, նախատեսվում է. օրինակ, ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է 4.7 տոկոսով և եթե ուսուցիչն այսօր ԿԳ նախարարից 2.3 անգամ պակաս աշխատավարձ է ստանում, այս նախագծի ընդունման պարագայում պակաս է ստանալու 5.3 անգամ: Ու եթե հաշվի առնենք, որ հունվարի 1-ից մեկնարկում է այսպես կոչված կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարը, ստացվում է, որ ուսուցչի աշխատավարձի ոչ մի բարձրացում էլ իրականում չկա»,- շեշտեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ