17:41 , 24 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Վրաստանում թերանում են ժողովրդավարական չափանիշների իրականացման հարցում. ասված է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, եվրոպացի դիվանագետները բանաձևի 38-րդ կետում ընդգծել են, որ ընթացիկ իրավական գործընթացներն ընդդիմադիր գործիչներին, այդ թվում՝ Վանո Մերաբիշվիլիին, վնաս են հասցնում, և կոչ են արել կառավարությանը հարգել եվրոպական չափանիշներն ու նորմերը։
Վրաստանի Ներքին գործերի նախկին նախարար, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի «քաղբանտարկյալի կարգավիճակի» ձևակերպում փաստաթղթում չի եղել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ