U 17. Անգլիա-Հայաստան` 4:0


17:35 , 24 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման փուլի առաջին տուրում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը պարտություն կրեց:

Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց անգլիացիների հաղթանակով` 4:0 հաշվով: Հանդիպման հաշիվը բացվեց 3-րդ րոպեին. անգլիացիների կազմում աչքի ընկավ Ռոբերտսը, Ադամ Արմստրոնգը դուբլ ձևակերպեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դոմինիկ Սոլանկը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության հաջորդ՝ էլիտ ռաունդ դուրս կգան խմբում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև բոլոր 13 խմբերում լավագույն երրորդ տեղ զբաղեցրած թիմը: