Մարսելի և Երևանի միջև կստորագրվի նոր համաձայնագիր


17:29 , 24 հոկտեմբեր, 2013

Մարսելի և Երևանի միջև կստորագրվի նոր համաձայնագիրPanorama.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետի հրավերով հոկտեմբերի 23-ից 27-ը պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան - Կլոդ Գոդենը հանդիպել է Տարոն Մարգարյանի հետ:

«Իսկապես ողջունելի է այն փաստը, որ Երևանի և Մարսելի միջև հարաբերությունները տարեցտարի ավելի զարգանում ու ընդլայնվում են, ինչի վառ ապացույցը նաև այդ համագործակցության 21-ամյա պատմությունն է»,-քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ասել է Տարոն Մարգարյանը, ապա շարունակել. «Այսօր մենք կթարմացնենք երկու քաղաքների միջև առկա համագործակցության համաձայնագիրը, որով նոր թափ կհաղորդենք փոխշահավետ գործակցությանն ու նոր էջ կբացենք գործընկերային հարաբերությունների մեր տասնամյակների պատմության մեջ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ